(010) 303-300

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 2022Թ.ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ:

Մրցույթը կազմակերպվում է համալսարանի գիտական խորհրդի 2021թ. հունիսի 29-ի նիստի Nº01-06/21 արձանագրությամբ հաստատված՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:

Մրցույթի արդյունքներով նախատեսվում է տրամադրել հինգ դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը երկու միլիոն ՀՀ դրամ չափով, հետևյալ ոլորտներից՝

  1.  Տեխնիկական գիտություններ
  2.  Ճարտարապետություն
  3.  Դիզայն
  4.  Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ)
  5.  Կրթության բարեփոխումներ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն գիտության վարչությանը՝ մինչև 2022թ. փետրվարի 15-ը, հետևյալ ձևաչափով:

 

27.01.22