Սիրելի՛ համալսարանականներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը: Նախատեսվում է գործընթացն իրականացնել 2026 թվականին:
Ատեստավորումն իրականացվելու է 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ սահմանված նոր նվազագույն չափանիշներին, ինչպես նաև գիտական կազմակերպության և բարձրագույն ուսումնական հաստատության գիտական ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված, իրենց կողմից սահմանված լրացուցիչ չափանիշներին համապատասխան:
Ատեստավորման արդյունքները հիմք են հանդիսանալու կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման վերանայման համար։
Ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գիտական կադրերի ատեստավորումը, որն իրականացվում 5 տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ուղղված է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման և գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների գնահատման արդյունավետ համակարգի ներդրմանը, գիտության ոլորտում աշխատողների որակավորման և պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: