(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԴԵՊԻ ՄԱՐՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Ավստրիական տիեզերական ֆորումը իրականացնում է դեպի Մարս մոլորակ հետազոտական առաքելության սիմուլյացիա, ինչի համար ընտրվում է այս կամ այն երկիրը, որի տարածքում էլ տեղի է ունենում թռիչքի սիմուլյացիան:

Այս տարի Ավստրիական տիեզերական ֆորումի կողմից Հայաստանը ընտրվել է որպես երկիր, որի տարածքում 2024 թվականին կիրագործվի  դեպի Մարս  անալոգային հետազոտական առաքելության ծրագիրը (AMADEE-24): Շնորհիվ անալոգային հետազոտական առաքելությունների՝ համաշխարհային տիեզերագիտական հանրույթը ստանում է տեղեկատվություն, որը հետագայում կօգտագործվի դեպի Մարս իրական թռիչքի պլանավորման,նախագծման և իրագործման ժամանակ:

 2023 թվականի մարտի մեկին պաշտոնապես հայտարարվել է այն մասին, որ Հայաստանը հաղթող է ճանաչվել առաքելության ընդունելության համար երկրների միջև անցկացված մրցույթում: Մեկ ամսվա ընթացքում վեց անալոգային տիեզերագնացներ պետք է գտնվեն հատուկ նախագծված սիմուլյացիոն տիեզերական կայանում:

Դասընթացները տեղի են ունենալու ապրիլ և հունիս ամիսներին՝ առցանց ձևաչափով։ Դասընթացներին մասնակցության համար հարկավոր է  ազատ ոճով անգլերենով գրված դիմում-հայտ ուղարկել mail.training.mars@ncie.am. Էլ.փոստին, որը կպարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն, բուհի և ֆակուլտետի անվանում, կոնտակտային տվյալներ:

Ապրիլ ամսին տեղի ունենալիք դասընթացներին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 10-ը, հունիս ամսին տեղի ունենալիք դասընթացին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 30-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

05.04.23