(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱՍԱ՛ ԻՆՁ ՏԱՍԸ ԲԱՌ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը/Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Ասա՛ ինձ տասը բառ ամեն անգամ» խորագրով ֆրանսերենի մրցույթը 18-ից 25 տարեկան երիտասարդ ֆրանսախոս հայերի համար:

Եթե ցանկանում եք արտահայտվել ֆրանսերենով և ստուգել ձեր ստեղծագործական ունակությունները բեմում, ապա կարող եք գրանցվել մինչև 2023թ. մարտի 26-ը ՝ հետևյալ հղմամբ (մասնակցության տեղերը սահմանափակ են) https://forms.gle/ALBAqcafqKWwzK1s9 :

Հավելյալ տեղեկություններին և գնահատման չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://bit.ly/3KXZ8dg :

Մրցույթը տեղի կունենա 2023թ. ապրիլի 6-ից 10-ը Երևանի թիվ 56 դպրոցում (Հր. Քոչար փ. 13):

13.03.23