(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) ուսանողների համար կազմակերպում է «Առաջին միջազգային մրցույթ ուսանողական ստանդարտների վերաբերյալ» թեմայով հեռավար անվճար միջազգային սեմինար: Սեմինարը նպատակ ունի միջազգային ստանդարտացման գործընթացներն ուսանողների մասնակցությամբ ավելի հզորացնելու, արդյունաբերական և սոցիալական տարբեր որոլտներում ստանդարտների նախագծերի քննարկման և ընդունման համար դարձյալ ուսանողների մասնակցությամբ տեխնիկական կոմիտեներ ստեղծելու: Սա նոր հեռանկարներ կբացի հետագայում միջազգային հարթակներում Հայաստանի ուսանողների համար:
Հավելենք, որ ISO միջազգային կազմակերպությունը 2021 թվականին ամբողջ աշխարհում 29 անգամ կազմակերպել է միջազգային սեմինար՝ «Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը և նրա դերը, համալսարանների ուսանողների կյանքն ավելի ապահով, հեշտ և լավը դարձնելու գործում» թեմայով:
Սեմինարը նախատեսվում է անցկացնել 2024թ. մայիս ամսին: Այն կվարի ISO-ի ԴԵՎԿՈ կոմիտեի նախկին նախագահ, դոկտոր Մոջդեհ Ռ. Թաբարին:
Գրանցվելու և մանրամասն տեղեկատվության համար անցեք հղումով:
 
30.04.24