(010) 303-300

ԱՄՆ-ՈՒՄ ԲԵՏՈՆԵ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԾՈՎ ՓՈՐՁԱԳԵՏ-ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա «Քիմիական հավելույթների օգտագործմամբ բետոնից ածխաթթու գազերի արտանետումների նվազեցում և արդյունավետ, երկարակյաց բետոնե կոնստրուկցիաների պատրաստում» խորագրով սեմինար: Սեմինարը կվարի ԱՄՆ Չելմսֆորդ քաղաքի Ճգնավորյան խորհրդատվական ծառայությունների բետոնե նյութերի գծով փորձագետ-խորհրդատու Արա Ճգնավորյանը: Ելույթի ընթացքում պարոն Ճգնավորյանը կներկայացնի մի շարք օրինակներ, թե ինչպես են օրինակ քիմիական հավելույթների որոշ տեխնոլոգիաներ՝ պոլիկարբոքսիլատի հենքով գերպլաստիկարարները, համակցված կալցիումի հենքով արագարարների, նանո-մասնիկների (այսինքն՝ C-S-H և SiO2) և կենսահավելույթների հետ, առաջացնում մանրէամակածված կալցիտի նստվածքներ (MICP), որոնք կարող են ինչպես նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները (CO2 նվազեցում), այնպես էլ երկարացնել բետոնե կոնստրուկցիաների կյանքը:

Սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 14:30-ին, ՃՇՀԱՀ նիստերի դալիճում (2023 լսարան):

26.09.23