Եթե ուզում եք զբաղեցնել Տեխնիկական սպասարկման բաժնի պատասխանատուի թափուր հաստիքը, ապա կարդացեք ստորև շարադրված գործառույթները, պարտականությունները, Ձեզանից պահանջվող հմտությունները և դիմե՛ք ՙԱՍԷԴԼ՚ Սահմանափակ պատասխանատվուըթյամբ ընկերություն:
Աշխատանքի նկարագրություն
Կազմել սարքերի և սարքավորումների ուղղիչ և կանխարգելիչ սպասարկման պլանը, կազմակերպել և վերահսկել ընկերության սարքերի ու սարքավորումների, կոմունալ տնտեսության տեխնիկական սպասարկումը:
Աշխատանքային պարտականություններ՝
Ռազմավարական գործառույթներ.
- Համակարգել ընկերության սարքերի և սարքավորումների տեխնիկական գրականությունը
- Կազմել սարքերի և սարքավումների ուղղիչ և կանխարգելիչ սպասարկման պլանը՝ համաձայն սարքավորումների տեխնիկական պահանջների
- Կազմել բաժնի ընթացակարգը, իրականացնել ընթացակարգով սահմանված գործառույթների ներդման աշխատանքներ
- Մշակել և ներդնել արտադրամասերից տեխնիկական սպասարկման պահանջագրերի և հետադարձ կապի մեխանիզմները
- Կապ հաստատել տեխնիկական սպասարկման մասնագիտացված ընկերությունների հետ, համագործակցության տարբերակներ առաջարկել ընկերության հիմնադիրներին;
Տեխնիկական և կոմունալ տնտեսության սպասարկման կազմակերպման գործառույթներ՝
- Կազմակերպել և վերահսկել կանխարգելիչ և ուղղիչ սպասարկման աշխատանքներն՝ ըստ նախնական պլանի, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրականացնել ընթացիկ սպասարկման աշխատանքներ
- Նշանակել կանխարգելիչ սպասարկման աշխատանքների կատարողներին և պատասխանատուներին
- Սահմանել ժամկետներ և վերահսկել, որպեսզի տեխնիկական սպասարկումն իրականացվի սահմանված ժամկետներում
- Պատասխանատվություն կրել տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքների սարքին լինելու, պահեստավորման համար
- Գնահատել, վերլուծել և կազմել անհրաժեշտ ապրանքների և սարքերի պահանջագրերը, դրանք ներկայացնել մատակարարման բաժնին, հետևել, որպեսզի մատակարարումն իրականցվի սահմանաված ժամկետներում
- Հետևել, որպեսզի ընկերության կոմունալ-տնտեսության սպասարկումն իրականացվի ըստ անհրաժեշտության, տալ լուծումներ առաջացած խնդիրներին
- Կազմակերպել նոր արտադրամասերի հաստոցներով կահավորումը և գործարկումը;
ՄՌԿ գործառույթներ՝
- Ձևավորել թիմ, նպաստել ներքին մշակույթի ձևավորմանը
- Համակարգել Ձեր ենթակայության ներքո գտնվող թիմերի աշխատանքները, վերահսկել աշխատակիցների կողմից տեխնիկական և աշխատանքի անվտանգության նորմերի պահմանումը
- Հրահանգավորել Ձեր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերը
- Պլանավորել աշխատակիցների աշխատանքի ռեժիմը, արձակուրդները
- Հետևել, որպեսզի աշխատակիցները պահպանեն ընկերության ներքին կարգապահական կանոնակարգը;
- Գնահատել, վերլուծել Ձեր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կատարողականը, հանդես գալ բարելավման առաջարկություններով
- Մասնակցել Ձեր բաժնի թափուր հաստիքների համալրման գործընթացին՝ ըստ ընկերությունում սահմանված կարգի
Ձեզանից պահանջվող հմտություններն են՝
- Տեխնիկական կրթություն
- 1C, MS Office ծրագրերի իմացություն
- Թիմային աշխատանքի հմտություն
- Հաղորդակցման հմտություններ
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
Հաստիքին համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr@asedl.am էլ. հասցեին՝ մինչև 2021թ-ի մարտի 13-ը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56: