ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տրանսպորտային միջոցների վաճառքի փակ աճուրդ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է համալսարանին  պատկանող օգտագործված տրանսպորտային միջոցների վաճառքի փակ աճուրդ

Աճուրդը կկայանա 2018 թվականի ապրիլի 13-ին ժամը 11:00-ին համալսարանի  2239 սենյակում (Հասցե՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ հարկ նիստերի դահլիճ):

Աճուրդը կազմակերպում է  համալսարանն ի դեմ Վ. Հովհաննիսյանի: Աճուրդին կարող են մասնակցել միայն համալսարանի հիմնական աշխատողները:

Աճուրդին մասնակցության հայտը կարող եք ներբեռնել www.nuaca.am կայքից, լրացնել  և հանձնել կազմակերպչին 2245 սենյակում: Հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 12-ը ներառյալ:

Աճուրդի մասնակիցն իրավունք ունի ծանոթանալ աճուրդին դրված տրասնպորտային միջոցների ցանկին և աճուրդի անցկացման կարգին համալսարանի կայք էջում (www.nuaca.am):

Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտը լրացնելուց հետո համալսարանի հաշվին  վճարում են նախավճար լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով: Նախավճարը վճարած մասնակցին աճուրդի կազմակերպիչը տրամադրում է վկայական:

Աճուրդն իրականացվում է լոտի ձևով: Յուրաքանչյուր լոտի համար լրացվում է առանձին հայտ:

Լոտի ուսումնասիրությունը կկատարվի 2018 թվականի մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 8ին համալսարանի ավտոտնտեսությունում:

Աճուրդի օրը մասնակիցը ներկայացնում է.

  1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),
  2. տեղեկանք համալսարանում աշխատելու մասին,
  3. նախավճարի վճարման անդորրագիրը,
  4. մասնակցի վկայականը:

Կից ներկայացվում է աճուրդի դրված տրանսպորտային միջոցների ցանկը՝ ըստ տվյալների:

28.03.18

 1,003 просмотров всего,  1 просмотров сегодня