ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տեղեկատվական հանդիպում

 Հրանտ Դինք հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին, սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2017-2019 թթ․ իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

 Հանդիպման ընթացքում սիրով կներկայացնենք համագործակցության հնարավորությունները երկու հարևան երկրների մարդկանց միջև, կտրամադրենք ընդհանուր տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, կծանոթացնենք մասնակցության և ընտրության ընթացակարգերին, ինչպես նաև կհատկացնենք ժամանակ հարց ու պատասխանի համար:

 2017-2019 թթ․ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար`  հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ. փետրվարի 1-ը։

 Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ընդհանուր տեղեկատվություն Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի վերաբերյալ:

 

Ծրագրերի մասին ավելին իմանալու համար՝ այցելեք մեր կայքէջեր․

www.hrantdink.org

www.armtr-beyondborders.org

 

05.12.17

 1,149 просмотров всего,  1 просмотров сегодня