ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ 2022» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ

Ռուսաստանի Դաշնության «Նոր գիտություն» գիտական գործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է կրթական համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական ​​մակարդակների ուսանողներին մասնակցելու «Տարվա ուսանող 2022» միջազգային կրթական և հետազոտական ​​ ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին։ Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական գործունեության և գիտատեխնիկական աշխատանքների մեջ, ընդհանրացնել և տարածել գիտության երիտասարդական ձեռքբերումները։

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ուսանողների, հայցորդների ու երիտասարդ գիտաշխատողների գիտական ​​և ուսումնական հոդվածները՝ 5-ից 12 էջ ծավալով: Մրցութային մեկ աշխատանքի հեղինակ կարող են լինել մի քանի անձ։ Հոդվածներն ընդունվում են ռուսերենով և անգլերենով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը (ներառյալ):

Մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

 

 117 просмотров всего,  3 просмотров сегодня

16.11.22

 118 просмотров всего,  4 просмотров сегодня