ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՎՆԱՍՆԵՐԻՑ ՀԵՏՈ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Իտալիայի Ֆերարայի համալսարանը կազմակերպում է երկրորդ «Վնասներից հետո» (After the Damages) խորագրով ամառային դպրոց, որը կկայանա 2021 թ. հուլիսի 5-20-ը: Ամառային դպրոցը կանդրադառնա մարդածին և բնական աղետներին (երկրաշարժեր, հրդեհներ, ջրհեղեղներ, երաշտներ, հրաբխային ժայթքումներ և այլն): Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ նմանատիպ իրավիճակներում ռիսկերի նվազեցման ամենաարդյունավետ միջոցների վերաբերյալ:

Մասնակցությունն անվճար է:

Դասընթացը կտևի կես օր՝ Իտալիայի ժամանակով՝ սկսած 14:00-ից (Երևանի ժամանակով՝ 16:00):

Լրացված անհրաժեշտ ձևաչափը և պահանջված մյուս փաստաթղթերը մինչև 2021 թ. մայիսի 25-ը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ afterdamages@unife.it , կամ լրացնելով առցանց՝ հետևյալ հղմամբ.

 https://www.afterthedamages.com/summer-school-2021-edition/:

Գրանցվելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՃՇՀԱՀ միջազգային և միջբուհական համագործակցության բաժնին:

Հեռ․՝ 010 58 01 77

 323 просмотров всего,  1 просмотров сегодня

13.05.21

 324 просмотров всего,  2 просмотров сегодня