ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, եթե հետաքրքրված եք ժամանակակից նախագծային մեթոդներով, ցանկանում եք ծանոթանալ աշխարհում լայնորեն կիրառվող BIM տեխնոլոգիաներին կամ ձգտում եք դառնալ առաջադեմ ու պահանջված մասնագետ, հրավիրում ենք մասնակցելու սեմինարի, որը հասցեագրված է բոլոր այն ուսանողներին, որոնց մասնագիտությունն առնչվում է ճարտարապետությանը, շինարարությանն ու դիզայնին:

Սեմինարի ընթացքում կծանոթանաք նախագծման մեթոդներին, դրանց զարգացմանը և կիրառմանը, ինչպես նաև պատկերացում կկազմեք BIM տեխնոլոգիաների ու ժամանակակից նախագծային հնարավորությունների մասին:

Սեմինարը կանցկացնի ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աշոտ Մխիթարյանը:

Սեմինարը տեղի կունենա ՃՇՀԱՀ 2021 լսարանում մարտի 24-ին՝ ժամը 15:00-ին: Մասնակցության  համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝  լրացնելով հետևյալ հարցաշարը՝

 

Սիրով սպասում ենք բոլորիդ:

 1,125 просмотров всего,  1 просмотров сегодня

15.03.21

 1,126 просмотров всего,  2 просмотров сегодня