ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌՈՒՍ ԱՆՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 10:30, համալսարանում «Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցումը»  թեմայով  դասախոսությամբ հանդես կգա ռուս անվանի ճարտարապետ Նիկիտա Շանգինը: Հանդիպումը տեղի կունենա  2024 լսարանում:

Ն. Շանգինը Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ է,  վաստակավոր ճարտարապետ, որը ղեկավարել է Մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքները:  Նա հեղինակել է ճարտարապետական բազմաթիվ կառույցներ, որոնցից «Կատին» (Սմոլենսկի շրջան) պետական հուշահամալիրը  1999 թվականին ընտրվել է որպես լավագույն ռուսական լանդշաֆտային նախագիծ: 2001 թվականին «Կատին» համալիրն արժանացել է Մոսկվայի ճարտարապետների միության «Ոսկե հատված» ճարտարապետական մրցանակին:

Բա՛ց մի թողեք անվանի ճարտարապետի դասախոսությունները լսելու հնարավորությունը:

 

 127 просмотров всего,  1 просмотров сегодня

02.10.21

 128 просмотров всего,  2 просмотров сегодня