ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈԲԵԼՅԱՆ III ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-29-Ը

3-րդ Նոբելյան գիտական և կրթական փառատոնը (III Nobel Fest) կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 26-29-ը։ Այն անցկացնում է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ (Էլբասի) Ն.Ա. Նազարբաևի գրադարանի, G-Global միջազգային քարտուղարության և ներառական զարգացման հիմնադրամի կողմից:

Նոբելյան փառատոնը Եվրասիական մայրցամաքի ամենամեծ և ազդեցիկ գիտական և կրթական միջոցառումներից մեկն է: Տարեկան ավելի քան 40,000 մարդ է մասնակցում Նոբելյան փառատոնին, այդ թվում՝ 8-10 Նոբելյան մրցանակի և բեկումնային մրցանակի (Գիտական Օսկար) դափնեկիրներ, ինչպես նաև մի շարք միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ: Փառատոնի առանցքային իրադարձությունը Նոբելյան մրցանակակիրների դասախոսություններն են:

Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ  կայքէջից:

 69 просмотров всего,  1 просмотров сегодня

24.10.21

 70 просмотров всего,  2 просмотров сегодня