ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ»

Հայաստանում մեկնարկել է ատոմային ոլորտի 75 ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը, որը կազմակերպել է ՙՌոսատոմ՚ պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ Տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանում և Գյումրիում գործող գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի՝ 6-31 տարեկան բոլոր հետաքրքրված անձինք, իսկ մրցույթին ներկայացվող աշխատանքը կարող է կատարված լինել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ժյուրին գնահատելու է գաղափարի յուրօրինակությունն ու երևակայությունը, կատարման վարպետությունն ու թեմայի ամբողջական ներկայացումը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ https://cutt.ly/ufsaOkI հասցեով:

Աշխատանքները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ՝ ք. Երևան, 0019, Պռոշյան փ., 1-ին նրբանցք, տ. 20/14, իսկ գրաֆիկական աշխատանքներն ուղարկել armenia_erevan@rs.gov.ru հասցեին:

Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, իսկ արդյունքների ամփոփումը՝ հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:  

 1,561 просмотров всего,  3 просмотров сегодня

08.09.20

 1,562 просмотров всего,  4 просмотров сегодня