ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հարգելի դիմորդներ, ներկայացնում ենք Ճարտարապետության  և  շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրիատի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) ներբուհական` «գծանկար» և «գծագրություն»  քննական առարկաների մասնագիտական ծրագրերը, քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:

 

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ

073101.00.6 – «Ճարտարապետություն»

021201.00.6 – «Դիզայն»

Վերոնշյալ մասնագիտություններով «Գծանկար»  և «Գծագրություն» առարկաների ընդունելության քննությունների առարկայական ծրագրերը և գնահատման չափանիշները:

  1. ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ

«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների գրաֆիկական աշխատանքների կատարման ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը: Քննական տոմսերն ընդգրկում են երկու բաժիններ՝ պրոյեկցիոն գծագրություն և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.

  • Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ,
  • Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ,
  • Գծագրերի ձևավորման ստանդարտ կանոններ,
  • Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ: Լծորդումներ և հարթ շրջագծերի կառուցում,
  • Հատույթներ և կտրվածքներ:

Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:

Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝

  • Տրված են հանույթներով և հատույթներով մարմնի երկու պրոյեկցիաները: Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:
  • Կառուցել առաջադրված հարթ շրջագիծը, որը ներառում է լծորդման խնդիրներ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում  հետևյալ կերպ.

  • Առաջադրված պրոյեկցիաների կառուցումը կտրվածքներով` 4 (չորս) միավոր,
  • Բացակայող պրոյեկցիայի կառուցումը կտրվածքով` 4 (չորս) միավոր,
  • Աքսոնոմետրիայի կառուցումը հանվածքով` 6 (վեց) միավոր,
  • Երկրորդ առաջադրանքը բաժանվում է հետևյալ բաղադրամասերի՝ լծորդման խնդիրներ՝ 4 (չորս) միավոր, չափադրում՝ 1 (մեկ) միավոր:
  • Ընդհանուր աշխատանքի գրաֆիկական կատարման որակի և ստանդարտների պահպանման համար` 1 (մեկ) միավոր, (ընդամենը՝ 20 միավոր):

Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում:

Ընդամենը՝ 20 միավոր

 

 ԳԾԱՆԿԱՐ (Ճ և (Դ

 «Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան: Հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`

ԳԾԱՆԿԱՐ

073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են գիպսե գլուխ (Գատամելատ, Սոկրատես, Հոմերոս) համաձայն Ձև 1-ի:

021201.00.6 «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են կենցաղային (երկրաչափական) առարկաներից կազմված նատյուրմորտ՝ (սափոր, կուժ, դեկորատիվ իրեր, կտոր ինչպես նաև խաղողի  տերևներ, բուսական դեկոր և խնձորի 3 հարթաքանդակներից մեկը)` համաձայն Ձև 1-ի:

Գիպսե գլուխների և հարթաքանդակների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:

Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, կատարվում է վիճակահանությամբ:

Առաջադրանքի կատարման համար տրվում է 8 ժամ, (240 րոպե + 60 րոպե ընդմիջում + 240 րոպե):

Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա (վատման)` տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:

Քննական առաջադրանքը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

  • Աշխատանքային թղթի առանցքային դիրքի ճիշտ ընտրություն,
  • Թղթի վրա դիմանկարի և նատյուրմորտի առարկաների ճիշտ տեղադրում և կառուցում,
  • Կառուցման խնդիրների լուծում` հաշվի առնելով առարկաների ձևաստեղծման համաչափությունները և մասշտաբային ճշտություն,
  • Լուսաստվերների ճիշտ կատարման շնորհիվ պատկերի ծավալային մշակում և որակի ապահովում,
  • Տոնայնության և նյութականության վերարտադրություն. հնարքների և տեխնիկայի կատարելություն,
  • Սահմանված ժամկետում նյութի գրագետ կիրառմամբ ավարտուն աշխատանքի կատարում,

Առաջադրանքի գնահատման չափանիշներն են՝

  1. Գիպսե գլխի կամ նատյուրմորտի օպտիմալ չափն ու տեղադրումը A2 ձևաչափի թղթի վրա – 0-5 միավոր:
  2. Գիպսե գլխի և նատյուրմորտի համաչափությունները և կառուցումը – 0-5 միավոր:
  3. Գծանկարի կատարման գրաֆիկական և տեխնիկական հմտությունները – 0-5 միավոր:
  4. Լույսի և ստվերի մշակումով առարկաների ծավալային ընկալման և նյութի արտահայտման հմտությունը – 0-5 միավոր:

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում:

Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:

 Ընդամենը՝ 20 միավոր

 

 

 

 

 5,493 просмотров всего,  7 просмотров сегодня

01.07.22

 5,494 просмотров всего,  8 просмотров сегодня