ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ «ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԻՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2023թ. հունվարի 27-ից փետրվարի 5-ը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում նախատեսվում է կազմակերպել ուսանողական համատեղ ամենամյա նախագծային շաբաթ՝ (Workshop-2023) «Պատմական կառույցի և իր միջավայրի վերարժևորում» թեմայով: Միջոցառմանը կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողները:

Բարձր առաջադիմությունը (ՄՈԳ) և օտար լեզվի լավ իմացությունը պարտադիր է: Նախընտրությունը տրվում է ֆրանսերենին տիրապետողներին:

 Գրանցվելու համար անհրաժեշտ է  դիմել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ մինչև 2022թ. նոյեմբերի 18ը:

Պատասխան ուսանողական այցը նախատեսվում է 2023թ. ապրիլին:

 107 просмотров всего,  3 просмотров сегодня

11.11.22

 108 просмотров всего,  4 просмотров сегодня