(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒՀԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի (2024-1-PL01-KA171-HED-000231465) շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում (UNIVERSITY OF APPLIED SCIENCES IN NYSA, POLAND) 2025թ. մայիսի 19-23-ը` «Կայուն համալսարան. բարձրագույն կրթության ոլորտում  նորարարության և պատասխանատվության հավասարակշռությունը» խորագրով բուհերի անձնակազմերի վերապատրաստման միջազգային շաբաթի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական անձնակազմի (Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի) ներկայացուցիչները: Անգլերենի տիրապետման մակարդակը` B2: 

Ծրագրի թեմատիկ ուղղվածություններն են`

  • Արհեստական բանականության կիրառումը կայուն բարձրագույն կրթության ոլորտում/մեջ. հնարավորություններն ու մարտահրավերները:
  • Կամպուսների կանաչապատում. համալսարանների բնապահպանական կայունություն:
  • Թվայնացում և կայունություն:
  • Էթիկական և սոցիալական պատասխանատվությունը բարձրագույն կրթության ոլորտում/մեջ:
  • Հետազոտական և համագործակցային կայուն ցանցերի ձևավորում:
  • Կայուն համալսարանի հեռանկարները:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://pans.nysa.pl/org/ico/blog/15th-international-staff-training-week:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն:
  • Դասախոսությունների հակիրճ նկարագրություն:                     

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. դեկտեմբերի 5-ը Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ:

Մասնակիցների ընտրության ամփոփումը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին 2202 լսարանում:

28.11.24