ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ERASMUS+ TACEESM նախագծի շրջանականերում Իսպանիայում Մալագայի Մալագայի համալսարանում կազմակերպվում է «Նավահանգստային տարածքի ինտեգրումը Մալագա քաղաքում» խորագրով միջազգային ուսանողական ամառային դպրոց:

ՃՇՀԱՀ-ից ամառային դպրոցի մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետության և շինարարության ֆակուլտետի 2-րդ կամ 3-րդ կուրսում սովորող ուսանողները (ավարտում են 2-րդ կամ 3-րդ կուրսը), ովքեր ունեն անգլերենի իմացության նվազագույնը B2 մակարդակ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2022թ. հունիսի 3-ը ժամը 12:00-ն Ճարտարապետության ֆակուլտետ ներկայացնեն.

  • ՄՈԳ-ի մասին տեղեկանք համապատասխան դեկանատից,
  • անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (նման փաստաթղթի բացակայության դեպքում անգլերենի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով),
  • մոտիվացիոն նամակ,
  • CV,
  • կատարված աշխատանքների պորտֆոլիո

Ամառային դպրոցի մասնակիցների ընտրությունը կկայանա հունիսի 3-ին ժամը 14:00-ին 2239 սենյակում ներկայացված փաստաթղթերի գնահատման և հարցազրույցի միջոցով:

Մասնակցության ծախսերը հոգում է ERASMUS+ TACEESM նախագիծը։ Ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 18-ից 29-ը:

 267 просмотров всего,  3 просмотров сегодня

02.06.22

 268 просмотров всего,  4 просмотров сегодня