ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) միջնորդությամբ, Ճարտարապետության և շինարարություն Հայաստանի ազգային համալարանի (ՃՇՀԱՀ) նախաձեռնությամբ, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) անմիջական աջակցությամբ 2021 թ. հոկտեմբերի 11-13-ը ՃՇՀԱՀ-ում անցկացվելու է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողով, որին ակնկալվում է ավելի քան 45 մասնակից ԱՊՀ-ից, Վրաստանից, Եվրոպայից, Հայաստանից:

Գիտաժողովի անցկացման գլխավոր նպատակն է` քննակել պատմամշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող խնդիրները, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հուշարձանների պահպանման և ամրակայման լուծումներն ու միջոցները, պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպման, պատմամշակութային հուշարձանների թվայնացման, թվային շտեմարանների ստեղծման և դրանց հետագա կիրարկումը Հայաստանի և աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում, զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև տարբեր երկրների համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների միջև գիտական համագործակցության հաստատումն ու ընդլայնումը:

Մասնակցության ձևաչափը՝ առկա: Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Մասնակցությունն ապահովելու նպատակով, մինչև 2021 թ. օգոստոսի 23-ը ներառյալ մասնակիցները պետք է ներկայացնեն անձնագրերի պատճեններն ու կոնտակտային տվյալները, իսկ մինչև սեպտեմբերի 6-ը՝ համառոտագրերը pch2021@nuaca.am հասցեով՝ համաձայն կցված ձևաչափի: Ամբողջական հոդվածը անհրաժեշտ է ներկայացնել գիտաժողովից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այն հոդվածները, որոնք կանցնեն գրախոսման փուլը՝ կտպագրվեն ՃՇՀԱՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված պարբերականներից մեկում:Գիտական հոդվածների ձևաչափին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Կոնտակտային էլ. հասցե՝ pch2021@nuaca.am

Սպասում ենք Ձեզ հետ հանդիպմանը:

 

Միջազգային գիտաժողովի կազմակերպական կոմիտե

 1,389 просмотров всего,  5 просмотров сегодня

24.07.21

 1,390 просмотров всего,  6 просмотров сегодня