ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) միջնորդությամբ, Ճարտարապետության և շինարարություն Հայաստանի ազգային համալարանի (ՃՇՀԱՀ) նախաձեռնությամբ, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ 2021թ. հոկտեմբերի 11-13-ը ՃՇՀԱՀ-ում անցկացվելու է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն գիտնականներ և ոլորտային մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախսատանից, Բելգիայից, Գերմանիայից, Անգլիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից: Բացման պաշտոնական արարողությունը և լիագումար նիստը կկայանա 2021 թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-ին՝ Մատենադարանում:

Գիտաժողովի հաջորդ աշխատանքները կանցկացվեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ հետևյալ թեմատիկ հարթակների ձևաչափով՝

  • Պատմամշակութային ժառանգության պահպանություն
  • Նորարարականն ու հուշարձանը
  • Պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպումները
  • Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանություն
  • Ճարտարպետական ժառանգության կրթությունը

Սիրով սպասում ենք Ձեզ։

 241 просмотров всего,  5 просмотров сегодня

09.10.21

 242 просмотров всего,  6 просмотров сегодня