ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՄԻԱՍԻՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 14-ից 35 տարեկան քաղաքացիները (հեղինակ-ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):

Մրցույթի շրջանակներում նշված տարիքային խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ կամ տեսահոլովակներ և մինչև 2021թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքին՝ ըստ համապատասխան կարգավորումների:

Ներկայացվող պաստառներում և տեսահոլովակներում պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հեղինակների պատկերացումները:

Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի հակազդման միջազգային համագործակցության շրջանակներում՝ այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարի համընդհանուր ընկալման ձևավորման, դրանում երտասարդության ներգրավվածությունը խրախուսելու նպատակով:

Մրցույթն անցկացվում է «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Աշխատանքները ներկայացվում են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չիներեն, ֆրանսերեն և ռուսերեն: Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման, գնահատման և հաղթողների որոշման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի վերոնշյալ պաշտոնական կայքում:

 261 просмотров всего,  3 просмотров сегодня

18.09.21

 262 просмотров всего,  4 просмотров сегодня