(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում  մեկնարկում են մասնագիտական անվճար դասընթացները ուսանողների համար:

Ներկայացնենք իրականացվող դասընթացները ըստ ֆակուլտետների.

Ճարտարապետության ֆակուլտետ

  • AutoCAD դասընթացը նախատեսված է Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասընթացը անցկացվելու է հինգշաբթի/ուրբաթ՝ 14:10-15:30: Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով:
  • Adobe Photoshop բազային դասընթացը նախատեսված է Ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար: Դասընթացը անցկացվելու է երկուշաբթի՝ 14:10-15:30 /չորեքշաբթի՝ 15:40-17:00 (խումբ 1), երեքշաբթի՝ 14:10-15:30/ ուրբաթ՝ 14:10-15:30 (խումբ 2): Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով:

Դիզայնի ֆակուլտետ

  • Autօdesk Revit բազային դասընթացը նախատեսված է Դիզայնի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների համար: Դասընթացը անցկացվելու է երկուշաբթի՝ 14:10-15:30 /հինգշաբթի՝ 15:40-17:00 (խումբ 1), չորեքշաբթի՝ 14:10-15:30/ ուրբաթ՝ 14:10-15:30 (խումբ 2): Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով:

Գրանցված ուսանողները կտեղեկացվեն դասընթացների մեկնարկի վերաբերյալ։ 

Դասընթացները իրականացվում են շարունակաբար։ Մեկ խմբի ուսանողների առավելագույն քանակը գերազանցելու դեպքում ավելի ուշ գրանցված ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու հաջորդ փուլի դասընթացներին։

Հավելենք, որ մոտ ապագայում այլ մասնագիտություններով սովորող ուսանողների համար նախատեսված դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն նույնպես կտրամադրվի։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժին (Հեռ. 010 303 300, ներքին՝ 961, աշխատասենյակ՝ 2215):

19.09.24