ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը սկսում է 2022-2023թթ. ուսումնական տարվա աշակերտների ընդունելությունը:

Ավագ դպրոց ընդունվելու համար կարող են դիմել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով՝ փաստատթղթերի հանձնում (հունիսի 6-30-ը) և գրավոր հարցազրույց-քննություն (հուլիսի 4-7-ը) հոսքային համապատասխան առարկաներից՝ ներկայացված գրաֆիկին համապատասխան: Կից ներկայացված է 10-րդ դասարանցիների ընդունելության հարցազրույց-քննությունների գրաֆիկը:

  1. Ճարտարապետական ենթահոսք` նկարչություն (երկրաչափական պատկերների գծանկար), մաթեմատիկա
  2. Դիզայներական ենթահոսք` նկարչություն (երկրաչափական պատկերների գծանկար), մաթեմատիկա
  3. Ֆիզմաթ (շինարարական ճարտարագիտություն) ենթահոսք` ֆիզիկա, մաթեմատիկա
  4. Տնտեսագիտական ( շինարարության ճյուղում) ենթահոսք` ֆիզիկա, մաթեմատիկա
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաներ ենթահոսք` ֆիզիկա, մաթեմատիկա
  6. Հումանիտար ենթահոսք` հայոց լեզու, հայոց պատմություն:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • ծննդյան վկայականի պատճեն,
  • երեք լուսանկար (3×4)չափսի,
  • աշակերտի սոցիալական քարտի պատճեն,
  • ծնողի սոցիալական քարտի պատճեն,
  • 26 ձև (բժշկական քարտ):

Տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում 10-12-րդ դասարանների ընդունելությունը իրականացվում է ողջ տարվա ընթացքում Ճարտարապետական Դիզայներական, Ֆիզմաթ ( շինարարական ճարտարագիտություն ), Տնտեսագիտական (շինարարական ուղղվածություն), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (շինարարական ուղղվածություն) և Հումանիտար (զբոսաշրջություն)  ենթահոսքերում:

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (010) 52-64-71 հեռախոսահամարով:

 

 4,259 просмотров всего,  1 просмотров сегодня

20.05.22

 4,260 просмотров всего,  2 просмотров сегодня