Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Սիրելի 9-րդ դասարանցիներ.

Տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը սկսում է 2021-2022թթ. ուսումնական տարվա տասներորդ դասարանների ընդունելությունը հետևյալ ենթահոսքերում`

  1. Ճարտարապետական,
  2. Դիզայներական,
  3. Ֆիզմաթ (ինժեներ-շինարարական ուղղվածություն),
  4. Տնտեսագիտական (ինժեներ-շինարարական ուղղվածություն),
  5. Հաշվողական տեխնիկա (ծրագրավորում),
  6. Հումանիտար (զբոսաշրջություն),

Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով և երկու եղանակով. բանավոր՝ հարցազրույցի տեսքով և գրավոր.

  1. Ճարտարապետական ենթահոսք` նկարչություն (երկրաչափական պատկերների գծանկար), մաթեմատիկա (գրավոր)
  2. Դիզայներական ենթահոսք` նկարչություն(երկրաչափական պատկերների գծանկար), մաթեմատիկա
  3. Ֆիզմաթ ենթահոսք` ֆիզիկա (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)
  4. Տնտեսագիտական ենթահոսք` ֆիզիկա (գրավոր), մաթեմատիկա (գրավոր),
  5. Հաշվողական տեխնիկա ենթահոսք` ֆիզիկա (գրավոր), մաթեմատիկա (գրավոր),
  6. Հումանիտար ենթահոսք` հայոց լեզու (գրավոր), հայոց պատմություն (բանավոր):

Ընդունելության համար անհրաժեշտ է դիմել մինչև 2021թ-ի հուլիսի 3-ը՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ծնողի դիմում
  2. Հիմնական կրթության վկայական
  3. Ծննդյան վկայականի պատճեն
  4. Սոցիալական քարտի պատճեն
  5. 26 ձև։

Ընդունելության քննություններն անցկացվելու են 1 փուլով՝ հուլիսի 6-16-ը`

Ստորև ներկայացված են Մաթեմատիկա, Ֆիզիկա, Նկարչություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների ընդունելության հարցազրույցների, հարցատոմսերի ձևանմուշները և հարցաշարեր:

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (010) 52-64-71 հեռախոսահամարով:

661  Ընդամենը Դիտված, 23 Դիտվել է այսօր

16.02.21

662  Ընդամենը Դիտված, 24 Դիտվել է այսօր