ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածաշրջանային ղեկավարության և Համալսարանական կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի կողմից հայտարարված «Համալսարանական կառավարում և թվային  վերափոխում 2021» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Կանխարգելել, մեղմացնել և կառավարել ճգնաժամերի հետևանքները ՃՇՀԱՀ-ում» ծրագիրն իրականացնելու նպատակով 2021թ. հոկտեմբերի 6-ից 8-ը ժամը 14:00-ից Լիեժի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հետազոտության գծով դեկանի տեղակալ տիկին Կլոդին Հուբարը և նույն համալսարանի նույն ֆակուլտետի Արվեստի, հնէաբանության և ժառանգության ամբիոնի դոցենտ պարոն Պիեր Հալլոն համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (2023 սենյակ) անցկացնելու են  սեմինար – վերապատրաստումներ՝ «Ճարտարապետական կրթության մարտահրավերները հետկորոնավիրուսային համատեքստում» թեմայով:

Վերապատրաստման դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ):

 153 просмотров всего,  1 просмотров сегодня

05.10.21

 154 просмотров всего,  2 просмотров сегодня