(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 3-5-ը Լոռու մարզի Դեբետ գյուղի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»-ում տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմակերպած միջազգային 2-րդ գիտաժողովը, որը կրում է «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագիրը:

Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածական միջավայրի ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։

Գիտաժողովի համար ստեղծվել է կայք, որտեղ մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, կցել համառոտագրերը, հոդվածները և ծանոթանալ մանրամասներին:

🌐 icahca2024.nuaca.am

 

 

14.05.24