(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻՆ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ

Մոտենում է մանուկների ամենասպասված տոնը` հրաշքներով լի Ամանորը:

Ամենկախարդական այս տոնին ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ վերսկսվում է «Դարձիր Սանտա» բարեգործական ծրագիրը, որի շնորհիվ կիրականան  ՀՀ Տավուշի մարզի Կոթի, Ոսկեվան և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի 3-10 տարեկան մոտ 200 փոքրիկների ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները, որոնց մասին փոքրիկնեը կիսվել են Ձմեռ պապիկին ուղված իրենց նամակում:

Ծրագրին կարող են մասնակցել համալսարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Ծրագրի մասնրամասներին ծանոթանալու և  նամակները ստանալու համար կարող եք դեկտեմբերի 16-ին ժամը 16:30-ին մոտենալ 2239 աշխատասենյակ:

 205 просмотров всего,  1 просмотров сегодня

15.12.22

 206 просмотров всего,  2 просмотров сегодня