ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՍԿՍՎԻ ՀԵՌԱՎԱՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ս/թ. հոկտեմբերի 25-ի N04/03․79/36763-2021 գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի ընթացքում COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը՝ հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ առաջարկում եմ ս/թ.-ի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է առցանց եղանակով։

Համալսարանի կայքէջում հասանելի է հեռավար ուսուցման հարթակ, որտեղ կարող եք գտնել դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները։

Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք ստացել եք Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։

Դասընթացներն ավելի արդյունավետ իրականացնելու համար ZOOM հեռավար հաղորդակցության հարթակում, դասախոսներն, ըստ դասացուցակի, կվարեն իրենց դասը և կպատասխանեն ուսանողների հարցերին։

 579 просмотров всего,  3 просмотров сегодня

25.10.21

 580 просмотров всего,  4 просмотров сегодня