Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2020-2021թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելություն՝ ՙՇենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում՚ մասնագիտությամբ:

Կրթության երրորդ մակարդակի համար հայտարարված մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն հարցատոմսերով՝ մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է նվազագույնը 13 միավոր: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն՝ ըստ հերթականության՝

  • Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը
  • Բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը
  • Հրատարակված գիտական աշխատանքների թիվը
  • Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմնեըը կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ նվազագույնը 20 տպագրական էջի սահմաններում, մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով: Դիմորդները պետք է ասպիրանտուրայի բաժին ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում՝ ռեկտորի անունով
  • Անձնագիր և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը
  • Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3×4 չափսի)
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է)
  • Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ
  • միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները(առկայության դեպքում)

Այս տարվա շրջանավարտ-դիմորդները մագիստրոսի աստիճանի դիպլոմի փոխարեն կարող են ներկայացնել համապատասխան տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթության համարժեքության մասին:

Ասպիրանտուրայի դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2020թ-ի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի Կրթության երրորդ մակարդակի բաժին:

 Հասցե՝ Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2222 սենյակ, հեռ.՝ 010 54-74-12

409  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

10.12.20

410  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր