ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հեռակա մագիստրատուրայի ընդունելություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է հեռակա մագիստրատուրայի ընդունելություն։ Դիմում-հայտերն ընդունվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից 25-ը, ժամը` 18:00 -ն՝ առցանց տարբերակով:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
 բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված hարgով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրաgույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
 նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականի փաստաթուղթ,
 ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափսի),
 հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
 զին. գրքույկի պատճեն,
 ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),
Սոց.անապահովության սահմանային 30 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։

 871 просмотров всего,  1 просмотров сегодня

01.09.20

 872 просмотров всего,  2 просмотров сегодня