ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՎԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՑ

Հայաստանի Հանրապետությունում համավարակի մասշտաբային տարածման պատճառով 2021-2022 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի և հեռակա մագիստրատուրայի ուսումնական գործընթացը կսկսվի նոյեմբերի 8-ից հեռավար եղանակով։

Համալսարանի կայքէջում հասանելի է հեռավար ուսուցման հարթակ, որտեղ կարող եք գտնել դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները։ Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք կստանաք  Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։

Դասընթացներն ավելի արդյունավետ իրականացնելու համար ZOOM հեռավար հաղորդակցության հարթակում, դասախոսներն, ըստ դասացուցակի, կվարեն իրենց դասը և կպատասխանեն ուսանողների հարցերին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել համապատասխան դեկանատ։

Ճարտարապետության ֆակուլտետ – (010) 56-53-90

Շինարարության ֆակուլտետ -(010) 54-41-88

Դիզայնի ֆակուլտետ -(010) 58-29-37

Քաղաքային տնտեսության ֆակուլտետ -(010) 56-75-72

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ -(010) 58-37-63

 713 просмотров всего,  5 просмотров сегодня

03.11.21

 714 просмотров всего,  6 просмотров сегодня