ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

2022-2023 ուսումնական տարվա համալսարանի ընդունելության ներբուհական քննություններին անհրաժեշտ է ներկայանալ ունենալով՝

  1. անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակները,
  2. նախապես ստացած քննաթերթիկը,
  3. նկարչական և գծագրական անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի թղթից,
  4. կապույտ գրիչ:

Քննությունների անցկացման ժամանակացույցն է.

  • Հուլիսի 2-ին – Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • Հուլիսի 4-ին – Գծագրություն՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • Հուլիսի 6-ին – Գծանկար՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • Հուլիսի 8-ին – Նկարչություն (գծանկար)՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար:

Քննությունների սկիզբը՝ 8.00:

Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։ Քննությունը անց է կացվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2 մասնաշենք), հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-58-01-56 հեռախոսահամարով։

Սիրելի դիմորդներ, մաղթում ենք հաջող քննական ընթացք։

 605 просмотров всего,  5 просмотров сегодня

20.06.22

 606 просмотров всего,  6 просмотров сегодня