Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հայտարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Ե.23.01   

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա

 

1 տեղ 

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

 

1 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն

2 տեղ  

 

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.

  • Անգլերեն լեզու «TOEFL iBT»՝ 46 միավոր կամ «IELTS»՝ 5.5 միավոր,
  • Ֆրանսերեն լեզու «TCF»՝ 200 միավոր,
  • Գերմաներեն լեզու «on DaF»`60 միավոր,
  • Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ՝ 25 միավոր:

      Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:

    Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է  20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր:

     Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`

  • մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
  • բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
  • հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

     Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 27-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը ներառյալ:

     Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկակատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար(3 x 4 չափսի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):
  • Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

 

ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ

Ե.23.01   

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա

 

1 տեղ 

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն

1 տեղ  

 

 

Դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ:

     Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում  հետևյալ   փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը),
  • դոկտորական ատենախոսության ծավալուն պլան,
  • հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը,
  • ինքնակենսագրություն, կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3 լուսանկարով (3 x 4 սմ):
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճենը),
  • բնութագիր-երաշխավորագիր աշխատանքի վայրից:
  • Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի բնօրինակը:

         Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 58-05-41:

Ռեկտորատ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1,167  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

07.06.18

1,168  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր