Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հոկտեմբերի 6-8-ը ՃՇՀԱՀ-ում կկայանա «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին:

Ընդունված հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ISBN ունեցող պարբերականում: Նյութագիտություն, ճարտարագիտություն և ժամանակակից նյութերը ճարտարապետությունում թեմաներին վերաբերող հոդվածները կարող են նաև տպագրվել Scopus-ում ինդեքսավորվող Key Engineering Materials (https://www.scientific.net/KEM/Details) ամսագրում:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ http://iccpac.nuaca.am/: Այս պահին գիտաժողովի կայքը մշակման փուլում է: Գիտաժողովի անցկացման ձևաչափն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել:

Վերջնաժամկետներն են՝

համառոտագրի ներկայացում՝ 2021թ. ապրիլի 23,

ամբողջական հոդվածի ներկայացում՝ 2021 թ. մայիսի 31,

գրախոսման արդյունքների ամփոփում՝ 2021 թ. հուլիս 10:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Գիտական քաղաքականության վարչություն՝ 2335 սենյակ:

213  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

02.04.21

214  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր