ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2018-2019թթ ուսումնական տարվա համար նախատեսված «FAST» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:

Առկա է 40 կրթաթոշակ (հինգ ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլարի չափով, 25 մասնակի՝ տարեկան 3.500 ԱՄՆ դոլար և 10 ամբողջական՝ իգական սեռի համար՝ տարեկան 7.000 ԱՄՆ դոլարի չափով)։

Ծրագրին դիմելու համար պետք է լինել ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ, ասպիրանտուրայի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանող, ինչպես նաև դիմելու պահին լինել 35 տարեկանից ոչ ավելի և ունենալ մագիստրոսի աստիճան՝ 3.7 ՄՈԳ-ով։ Բացի այդ՝ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի փաթեթ (միայն անգլերենով), որի մեջ ներառված կլինեն հետազոտական ծրագրի նախագիծը (առնվազն 2 գրավոր նմուշ), դիմումին ուղեկցող նամակ, ինքնակենսագրություն, օտար լեզվի թեստի գնահատական, դիպլոմների պատճեններ և երկու երաշխավորագիր-նամակ։

2018-2019թթ․ ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 31-ն է:

Վերոնշյալ կրթաթոշակային ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք հիմնադրամի պաշտոնական կայք՝ http://fast.foundation/#/fellowship կամ դիմել ՃՇՀԱՀ երիտասարդ մասնագետների գիտական աշխատանքների համակարգող Մանուկ Բարսեղյանին (2220 սենյակ):

 

27.02.18

 1,169 просмотров всего,  1 просмотров сегодня