Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

  1. Շինարարական նյութերի , պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա,
  2. Ջերմագազամատակարարում և օդափոխություն,
  3. Գծագրություն և համակարգչային գրաֆիկա,
  4. Ինժեներական գեոդեզիա,
  5. Ինտերիերի և էքստերիերի դիզայն:

   Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:

   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան 009, Տերյան 105, 2-րդ մասնաշենք,2305 սենյակ, հեռ.010-587824) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում համալսարանի ռեկտորի անունով,
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • Ինքնակենսագրություն,
  • Գիտական աստիճանի վկայագրի պատճենը,
  • Գիտական կոչման վկայագրի պատճենը,
  • Տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ցուցակը:

651  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

10.06.19

652  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր