ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՔՍԵԼԵՐԱՏՈՐ 28 ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝  նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում ձեռնարկատիրության խթանմանը, դրանով իսկ նպաստելով՝ 

  • Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը, 
  • Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը, 
  • Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, 
  • Գլոբալիզացված  աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,  
  • Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը  


«Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող կենտրոն: Ինչի՞ կարիք ունի Հայաստանը հիմա՝ նոր նախագծերի, նոր տնտեսական խթանի: Մենք պատրաստվում ենք բավարարել այդ կարիքը՝ աջակցելով ձեռնարկություններին ստեղծման, զարգացման, վերականգնման  և միջազգայնացման հարցում»,
– ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենար:  

Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը հետևյալ հղումով։     

Ավելի մանրամասն ծանոթանալու համար, տես ծրագրի նկարագիրը և տեղեկատվական թերթիկները՝ անգլերեն և հայերեն: 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին acc28@ufar.am 

 

 347 просмотров всего,  5 просмотров сегодня

08.09.21

 348 просмотров всего,  6 просмотров сегодня