Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ

Հանրապետությունում ձևավորված աշխարհաքաղաքական, տնտեսական ու սոցիալական իրողությունները և առկա հիմնախնդիրները ենթադրում են բոլոր հեռանկարային ծրագրերի ադապտացում այդ իրողություններին և հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիների ընտրություն:

Կարևորելով համալսարանի ողջ մտավոր-գիտատեխնիկական ներուժի ներգրավումը զարգացման նոր հնգամյա ծրագրի մշակմանը՝ համալսարանի ռեկտորատը նախատեսում է 2021թ. փետրվարին կազմակերպել աշխատաժողով՝ «Համալսարանի զարգացման հեռանկարները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով:

Աշխատաժողովին մասնակցության հայտեր և զեկույցների հայեցակարգեր կարող են ներկայացնել համալսարանի վարչական ու պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ասպիրանտները և ուսանողները:

Աշխատաժողովի թեմատիկ ուղղություններն են.

  1. Մասնագիտական կրթության որակի բարձրացման ապահովումը նոր իրողությունների պայմաններում,
  2. Գիտական հետազոտությունների հեռանկարային ուղղությունները, մասնավորապես, երկրի առաջ ծառացած հիմնախնդրների լուծմանը նպաստելու ենթատեքստում,
  3. Համալսարանի ֆինանսավորման հնարավոր նոր աղբյուրները` արտաքին գործընկերների ներգրավմամբ:

Յուրաքանչյուր զեկույցի ներկայացման համար նախատեսվում է մինչև 15 րոպե ժամանակ:

Զեկույցների հայեցակարգերը կամ ցուցադրական նյութերը էլեկտրոնային ձևաչափով ներկայացնել Համալսարանի Գիտական քաղաքականության վարչություն կամ ուղարկել էլ. փոստով՝ scientificpolicy@nuaca.am հասցեով՝ մինչև 2021թ. հունվարի 15-ը:Հայտերի ընդունումից հետո մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները կստանան պատասխան նամակ։

 

 

403  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

14.12.20

404  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր