ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ԵՐԵՎԱՆ-2022» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ դպրոցականներին և ուսանողներին հրավիրում է  մասնակցելու ռուսաստանյան բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով կրթական ցուցահանդեսին, որը կանցկացվի 2022թ. հոկտեմբերի 6-7-ը:

Ցուցահանդեսի շրջանակում դիմորդները կծանոթանան ռուսական բուհերի կրթական և գիտական ​​ներուժին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագրին։

Ցուցահանդեսը տեղի կունենա Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում (ՀՀ ԳԱԱ նախագահության բաց տարածք), ժամը՝ 10:00-19:00: Մուտքն ազատ է:

 61 просмотров всего,  1 просмотров сегодня

22.09.22

 62 просмотров всего,  2 просмотров сегодня