ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Աշխատանքի նկարագրություն 

Շինարարական աշխատանքների ղեկավարում, պլանավորում, վերահսկողություն

Աշխատանքային պարտականություններ

•      Պլանավորել և կազմակերպել շինարարական աշխատանքները, արտադրությունը, կազմել արտադրական գործընթացների հաջորդականությունը և ժամանակացույցը:

•      Համագործակվել տեղամասերի պատասխանատուների հետ:

•      Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների ճիշտ ընթացքը:

•       Իրականացնել արտադրական ծավալի վերլուծություններ` ելնելով ծավալների օրական, ամսական կանխատեսումներից:

•      Վերահսկել սարքերի և սարքավորումների, տեխնիկայի, արտադրական գործընթացներին մասնակցող այլ ապրանքների ճիշտ կիրառումը:

•       Մշակել, ներդնել որակի վերահսկողության մեթոդներ և եղանակներ, ապահովել և վերահսկել դրանց իրականացումը:

•       Ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան ղեկավարել շինարարական աշխատանքները:

•      Ապահովել ինժիներա – տեխնիկական աշխատակիցների աշխատանքների կազմակերպումը:

•      Կազմակերպել և վերահսկել ձեռնարկության անվտանգությանն ուղղված աշխատանքները,

•      Ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը:

•      Իր իրավասության սահմաններում ստորագրել և նշագրել փաստաթղթեր, տալ ցուցումներ և վերահսկել դրանց կատարումը:

•      Ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ

•      Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար, մասնավորապես կատարողական փաստաթղթերի կազմումը և դրանցից հետևող նյութածախսի սահմանված կարգի փաստաթղթեր:

•      Կազմակերպության ինժեներական ծառայության կողմից կազմված նախագծերի հիման վրա կազմել նախահաշիվներ, որոնք կհանդիսանան կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը:

•      Կատարել տնօրենի կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Անհրաժեշտ հմտություններ

•      Բարձրագույն կրթություն(մագիստրոսի կրթական աստիճան)

•      Համապատասխան աշխատանքային փորձ:

•      Պլանավորման և կազմակերպչական, վերլուծական և ներկայացման հմտություններ:

•      Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ, լարված ռեժիմով աշխատելու ունակություն,

•      Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական hr@ecoshingroup.aminfo@ecoshingroup.am  էլ. հասցեներին:

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել 060-500580, 010-58-01-56 հեռախոսահամարներով կամ դիմել Կարիերայի Կենտրոն։

 1,311 просмотров всего,  1 просмотров сегодня

06.05.19

 1,312 просмотров всего,  2 просмотров сегодня