Կարևորելով շինարարության ոլորտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատի 22.03.2022թ. Nº06 արձանագրության հիման վրա հայտարարվում է դրամաշնորհների տրամադրման լրացուցիչ մրցույթ:
Մրցույթը կազմակերպվում է համալսարանի գիտական խորհրդի 2021թ. հունիսի 29-ի նիստի Nº01-06/21 արձանագրությամբ հաստատված՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:
Մրցույթի արդյունքներով նախատեսվում է տրամադրել երկու դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը երկու միլիոն ՀՀ դրամ չափով, շինարարության և հարակից ոլորտների համար (Տեխնիկական գիտություններ):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն գիտության վարչությանը՝ մինչև 2022թ. ապրիլի 15-ը, հետևյալ ձևաչափով: