ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՐԱՎԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Էրազմուս+» ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մեկ տեղի մրցույթ՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում Իսպանիայի Կորունայի համալսարանում (Universidade da Coruña) մեկ շաբաթ տևողությամբ դասախոսություն կարդալու կամ վերապատրաստվելու վերաբերյալ:

 Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Կորունայի համալսարանում դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021 թ. մայիսի 19-ը Ճարտարապետության և շինարարության ֆակուլտետների դեկանատներ: Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով 2021 թ. մայիսի 21-ին՝ ժամը 11.00-ին:

Մրցույթի մասին մանրամասն կարող եք կարդալ կից ֆայլում, իսկ հարցերի դեպքում՝ դիմել ՃՇՀԱՀ միջազգային վարչություն: Հեռ․՝ 010 58 01 77։

 1,019 просмотров всего,  1 просмотров сегодня

07.05.21

 1,020 просмотров всего,  2 просмотров сегодня