Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը 2010 թվականի նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի  շրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ – 2021» մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021  թ. փետրվարի 1-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. փետրվարի 8-ը ներառյալ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 210 140 (+115) հեռախոսահամարով:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչություն` հեռ. 010-58-05-41

Էլ փոստ scientificpolicy@nuaca.am

 

 

 

455  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

21.12.20

456  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր