ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածաշրջանային ղեկավարության և Համալսարանական կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի կողմից հայտարարված «Համալսարանական կառավարում և թվային վերափոխում 2021» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Կանխարգելել, մեղմացնել, և կառավարել ճգնաժամերի հետևանքները ՃՇՀԱՀ-ում» ծրագիրն իրականացնելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է արտասահմանցի վերապատրաստող մասնագետի մրցույթ: Վերապատրաստման նպատակն է արտակարգ իրավիճակների պայմաններում թվային գործիքակազմի կիրառմամբ կրթական գործընթացների ադապտացման համար նպաստավոր միջավայր ստեղծելը և առկա կարողությունները զարգացնելը:

Վերապատրաստողը պետք է համալսարանին ներկայացնի ինքնակենսագրություն (CV), վերապատրաստման ծրագիր: Վերապատրաստողի վերջնական վարձատրությունն իրականացվելու է նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց հետո:

Դիմելու վերջնաժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 15-ը:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (international@nuaca.am, հեռ. +374 10 580177) կամ Ֆարնկոֆոնիայի Ակադեմիական նվաճումների կենտրոն ( cru.unaca@mail.ru ):

 219 просмотров всего,  5 просмотров сегодня

02.09.21

 220 просмотров всего,  6 просмотров сегодня