Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹ 2021

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակն իր ցանցի անդամ համալսարանների համար հայտարարում է հայտադիմումների մրցույթ՝ դոկտորական հետազոտությունների եռամսյա անընդմեջ կեցության հնարավորությամբ։ Կրթաթոշակը ներառում է երկկողմանի ավիատոմսի, սոցիալական ապահովագրության, կեցության ծախսերը՝ մինչև 3000 եվրո:

Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ ԿԱԵ գրասենյակի անդամ համալսարաններից մեկում գիտական աշխատանքով զբաղվող երիտասարդ հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները, որոնք ՖՀԳ ԿԱԵ անդամ հաստատություններից մեկում գրանցված են որպես դոկտորանտ, հայտամրցույթին դիմելու ընթացքում ուսումնառության 2-րդ կամ 3-րդ տարում են, տիրապետում են ֆրանսերենին:

Թեկնածուն առանց բացառման կարող է դիմել՝ ցանկացած ոլորտում շարժունության դրամաշնորհ ստանալու համար: Ոլորտային սահմանափակություն չկա, սակայն առաջնահերթ առավելություններ կտրվեն առողջության, շրջակա միջավայրի, ինժեներական գիտությունների, տնտեսագիտության վերլուծության ու տեսության, հանրային քաղաքականության վերլուծության, սոցիոլոգիայի, աշխարհագրության ու մարդաբանության ոլորտներից հայտ ներկայացնողներին: Հայտամրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել դոկտորական հետազոտությունների կրթաթոշակային շարժունության 2021 թ. մրցույթի ներկայացման փաստաթուղթը, մանրամասն կարդալ դոկտորական հետազոտությունների կրթաթոշակային շարժունության 2021թ. մրցույթի կանոնակարգը:

Հայտադիմումը, լրացված փաստաթղթերը պետք է լրացնել առցանց հարթակում և ուղարկել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը (Բուխարեստի ժամանակով՝ ժամը 23:00):

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով նշված հղմամբ:

181  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

22.03.21

182  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր