(010) 303-300

ՄԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մեր համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար գարնան սկիզբը նշանավորվեց «Կովկաս» շինարարության և վերանորոգում-2018» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին նրանց ակտիվ մասնակցությամբ:

 Հոբելյանական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի  արդյունաբերողների և գործարարաների միությունը,  LOGOS EXPO կենտրոնը, կայացավ 2018թ. մարտի 2-4-ը «Երևան Էքսպո»  կենտրոնում: Թվով 9 երկրների 65 մասնակից կազմակերպությունների շարքում, Հայաստանի դիզայներների միավորման հովանու ներքո հերթական անգամ իրենց նախագծերը ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի ուսանողները:

 Ցուցահանդեսը հնարավորություն տվեց բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել դիզայնի ֆակուլտետում իրականցվող աշխատանքը, այցելուներին ծանոթացնել համալսարանում առկա բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին:

Ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին միջազգային ցուցահանդեսի մասնակցության  դիպլոմներով:

07.03.18