Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի «Ուսանողական խորհրդի լավագույն նախագահ» անվանակարգում։ Հայկյան-2017» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը Հովսեփ Հովեյանին հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը։ Շնորհավորում ենք ու հպարտանում այս ձեռքբերումով և մաղթում ենք նորանոր հաջողություններ և վերելքներ։