ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը համագործակցելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ հայտարարում են ուսանողական մրցույթ:
Մրցույթին կարող են դիմել ճարտարապետության, դիզայնի կամ հարակից ոլորտների ուսանողներ՝ անհատական կամ թիմային դիմումների հիման վրա (բակալավրի 3-րդ, 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ):
Մրցանակ՝ Ժյուրիի քվեարկությամբ երեք լավագույն նախագծերը կստանան դրամական պարգև՝
Հաղթողը/հաղթողները կստանան նաև հնարավորություն մասնակցելու շինարարական աշխատանքներին:
Գնահատման չափանիշներ՝ ստեղծագործական մոտեցում, հանձնած նյութերի որակ և ճշգրտություն:
Մարտի 5-ին և 6-ին ժամը 17:00-ին կկայանա շրջայց Կոկա-Կոլա Հելլենիկ գործարանում, որի ընթացքում կներկայացվեն նախագծի մանրամասները, մասնակցության պայմաններն ու գնահատման չափանիշները: Ուսանողները իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալուց հետո նախագծերը հանձնելու համար կունենան 6 շաբաթ:
Շրջայցերից մեկին մասնակցելու, ինչպես նաև մրցույթին հայտագրելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 4 ժ. 17:00՝ զանգահարելով 011383431 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլ. նամակ anahit.hambardzumyan@cchellenic.com հասցեին՝ նամակում նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ նամակի վերնագրում՝ «Coca-Cola Design contest»:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել 010 58-01-56: