(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությանը  անհրաժեշտ է վաճառքների համակարգող:

Հիմնական պահանջներ

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն;
  • MS Office ծրագրի, հատկապես Excel-ի իմացություն;
  • Հաղորդակցման եւ բանակցային հմտություններ, թիմային աշխատանքի ունակություններ;
  • կազմակերպչական հմտություններ եւ բարձր պատասխանատվություն:

Հիմնական պարտականություններ.

  • վաճառքի նախնական արդյունքների հավաքագրում, համակարգում և վերլուծություն,
  • գովազդային նյութերի արդյունավետ տեղաշարժի գործընթացի վերահսկում,
  • պատրաստել և տրամադրել վաճառքների օրական, շաբաթական , ամսական և տարեկան հաշվետվություններ,
  • յուրաքանչյուր առևտրի ներկայացուցչի համար հաճախորդների տվյալների բազայի ստեղծում,
  • վաճառքը խթանող ակցիաների իրականացման համար անհրաժեշտ ու նախօրոք սահմանված նախահաշվարկ բյուջեի իրականացում և հաշվետվությունների կազմում,
  • ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հաճախորդների հետ բիզնես պլանների մշակում,
  • ընկերության ներքին կանոնակարգի պահպանում,
  • իր իրավասությունների շրջանակներում վաճառքի բաժնի կողմից դրված նպատակների իրականացում,
  • վաճառքների մենեջերի կողմից այլ հանձնարարությունների իրականացում:

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականն ուղարկել HR@ARGE.AM հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ մարտի 15-ն է:

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 58-01-56:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն    

26.02.18